«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵԱՀԿ նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ԵԱՀԿ նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը
04.04.2019 | 16:00

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ «Ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»:


Միրոսլավ Լայչակը ևս «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։ «Մեր առջեւ հակամարտության կարգավորման իրական հնարավորություն է բացվել, և հույս ունեմ մեզ կհաջողվի այս հնարավորությունն իրական, գործնական առաջընթացի վերածել»: «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին Աննա Հակոբյանը խոսել է երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված երեկոյի և չորեքշաբթի՝ Կարնեգիի հիմնադրամում Վաշինգտոնի առաջատար փորձագետների հետ հանդիպման ընթացքում։
«Որպես կին և մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից, – նշում է Հակոբյանը, – եթե կանայք միավորվեն և ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից, եթե ասեն քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, նրանց ձայնը լսելի կլինի»:


Կայուն խաղաղության հաստատման համար կարեւորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարացումը, նշում է Աննա Հակոբյանը, չէ՞ որ ժողովրդավարական պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ եւս Հայաստանն իր քայլն արել է: «Հայ ազգը միավորվեց և մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլեւս չէին կարող դիմանալ և վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի և խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին», – նշում է Աննա Հակոբյանը:


«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիևը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների, նշում է Հայաստանի վարչապետի տիկինը․
«Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր տիկնոջ նկարները, որոնք զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին՝ ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ