«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մայք Պոմպեո. Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ

Մայք Պոմպեո. Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ
04.04.2019 | 16:05

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուին հայտարարել Է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ` ասված Է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության փոխղեկավար Ռոբերտ Պալադինոյի հայտարարության մեջ:


Պոմպեոն եւ Չավուշօղլուն հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա խորհրդակցության ընթացքում: «Պոմպեոն աջակցություն հայտնեց Սիրիայի հյուսիսարեւելյան մասի շուրջ շարունակվող բանակցություններին՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների հնարավոր ավերիչ հետեւանքների մասին»,- նշել Է դիվանագետը:


Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն անցկացրել Է երկու ռազմական գործողություն՝ «Եփրատի վահանը» եւ «Ձիթենու ճյուղը», որոնց հետևանքով անվտանգության բուֆերային գոտի Է ստեղծվել Ազազ եւ Ջարաբլուս սահմանամերձ քաղաքների միջեւ, օկուպացվել Է Աֆրինը:

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ