«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Վարպետ փոքրիկները»՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

«Վարպետ փոքրիկները»՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում
04.04.2019 | 16:12

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը տարեսկզբից ներկայանում է նոր նախաձեռնությամբ՝ «Վարպետ փոքրիկները» մենահամերգների շարքով։

Շարքի երրորդ մենհամերգը տեղի կունենա ապիլի 6-ին¸ ժամը 15։00-ին¸ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում (հասցեն՝ Նալբանդյան 21¸ I հարկ)։ Հանդես կգա կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ժողովրդական նվագարանների բաժնի քանոնի դասարանի աշակերտուհի Գրետա Վարդանյանը (դասատու՝ ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան)¸ իսկ համերգի երկրորդ մասում պատանի պրոֆեսիոնալին կմիանան նրա եղբայրն ու քույրը՝ Կարենն ու Եվան և դպրոցի մյուս քանոնահարները։


Երևանի առաջին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի գործունեության 90 ամյակին նվիրված «Վարպետ փոքրիկները» մենահամերգների շարքը կմոպմզիտորի անունը կրող երկու հաստատությունների համագործակցության ևս մի ձևաչափ է։

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ