«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Վանեցյան․Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը իրար հետ մի կապեք

Արթուր Վանեցյան․Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը իրար հետ մի կապեք
04.04.2019 | 22:52

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր շեշտեց, որ մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, վարչապետի աշխատակազմից ազատվել է իր դիմումի համաձայն: Լրագրողների հետ զրույցում հարցին՝ «Ձեր մորը աշխատանքից ազատելը շատերը գնահատում են քայլ Ձեր դեմ, Դո՞ւք ինչպես եք գնահատում, և ազատեցի՞ն, թե՞ իր դիմումի համաձայն հեռացավ», Վանեցյանը պատասխանեց․ «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում, և այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: Բայց ես չեմ ուզում դա քննարկեմ, որովհետև վարչապետի որոշումները առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»:


Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե երեք պաշտոնյաները, այդ թվում՝ Մարգարիտ Ազարյանը, աշխատանքից ազատվել են վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելու պատճառով, ԱԱԾ տնօրենն արձագանքեց․ «Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը ես որևէ ձև մեկնաբանելու ցանկություն չունեմ, և ինչ ասվել է՝ ասվել է»:


«Եվ եկեք այս գործընթացը մի անձնավորեք: Մայրս աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես անգամ եղել եմ դպրոցական, իմ մայրը շարունակել է աշխատել պետական համակարգում այն ժամանակ, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, և իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ մի կապեք», - հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ