«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պյոտր Սվիտալսկի. Շուտով տեսանելի կլինեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի արդյունքները

Պյոտր Սվիտալսկի. Շուտով տեսանելի կլինեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի արդյունքները
04.04.2019 | 23:06

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը շարունակվում է։ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հուսով է՝ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն արդյունքները, մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։


ԵՄ պատվիրակության ղեկավարը ասաց. «Արևելյան գործընկերությունը կարող է շատ շոշափելի արդյունքներ բերել Հայաստանին։ Այժմ մենք միասին 2020-ի համար 20 նպատակների իրականացման գործընթացի մեջ ենք։ Դրանցից որոշ նպատակներ շատ ակտիվորեն են իրականացվում, և մենք սեղանին արդեն ունենք կոնկրետ որոշումներ՝ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ տրանսպորտային ցանցի ընդլայնման վերաբերյալ, կամ Թբիլիսիում Եվրոպական դպրոց հիմնելու վերաբերյալ, և այլն։ 20 նպատակների շարքում է նաև վիզաների ազատականացման նպատակը: Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին տեսանելի արդյունք կգրանցենք»:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ