«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վարչապետի զգուշացումը նախկին օլիգարխներին

Վարչապետի զգուշացումը նախկին օլիգարխներին
04.04.2019 | 23:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց նախկին օլիգարխներին՝ մանիպուլյացիաներ չանել, հակառակ դեպքում «դաժան հակահարված կստանան ծնոտներին»: «Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են։ Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան, անձնապես, բոլորն՝ առանց բացառության, որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու։ Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում», - հայտարարեց վարչապետը: Նա մանրամասնեց՝ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության գործողության արդյունքում գազի գինը փոխվել է։ «Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են։ Այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը գազալցակայանների կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ տարածված տեղեկությունների մասով պարզաբանում պահանջեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից։ Նա ասաց. «Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ից [«Գազպրոմ Արմենիա»-ի նախկին անվանումը] գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, հետևաբար՝ տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը որ չեն արել, հետևաբար՝ մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել»։ Վարչապետը հանձնարարեց Արմեն Կոտոլյանին և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին 1-2 օրում իրեն զեկուցել արձանագրած պատճառների և արդյունքների մասին։

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ