Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Բանակցային գործընթացը շարունակվում է, կողմերը ի ցույց են դնում խաղաղ կարգավորման հասնելու պատրաստակամություն», -ադրբեջանական ONA գործակալությանը հարցազրույցում ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ մտադրությունը կա նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Վիեննայում կայացած հանդիպմանը:
«Մենք ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը գերակշռող է եղել բանակցություններում, և այսուհետ էլ կողմերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրականություն դառնան այն գաղափարները, որոնց շուրջ փոխըմբռնում է եղել Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է Զախարովան: