«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու մասին ապացույց չկա, և ոչ էլ կան ցուցմունքներ

Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու մասին ապացույց չկա, և ոչ էլ կան ցուցմունքներ
05.04.2019 | 00:05

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է, այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Գրիգորյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է նախաքննական մարմնի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այսօր նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը նոր էր ներգրավում բողոքի քննությանը։ Փաստաբանն ասաց, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «զինվորի սննդի յուրացման դեպք չկա»։


«Գործի նյութերում այդ ամենը փաստող ոչ ապացույցներ կան, ոչ վկայություններ», - ասաց Մկրտչյանը։ Նա նշեց որ այս գործով բացահայտումներ ազդարարած ԱԱԾ-ն «փայլուն կատարել է իր գործը»։ «Եկեք տարանջատենք նախաքննությունն ու օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը։ Ասեմ, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների հետ կապված որևիցե դժգոհություն ոչ ոք չի հայտնել. Մարդիկ գնացել, հայտնաբերել են չգրանցված զենք-զինամթերք, այլ գույքեր ու այդ վարկածը տվել են Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացվել է նախաքննություն։ Հիմա թե ոնց պետք է սա գնահատվի, կա հանցակազմ, թե չկա, մեր պաշտպանյալը առնչություն ունի այդ ամենի։ Դրա վերջնական գնահատականը պետք է տա դատարանը», - նշեց Մկրտչյանը։
Հարցին, թե ինչո՞ւ են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը, պահեստներում, Մկրտչյանը արձագանքեց. «Բայց այդ հարցը Մանվել Գրիգորյանի հարցը չէ։ Նա ասում է, որ այդ ամենի հետ կապ չունի։ Եվ իրականում էլ կապ չունի»։


Փաստաբանն ինքը առաջադրեց իր վարկածները. «Այդ ապրանքները տեղադրվել են միտումնավոր, երրորդ անձի կողմից։ Այդ տարածք կարող էին հազարավոր մարդիկ մուտք գործել և հիմա էլ անցնում են։ Խոսքը առանձնատան մասին չէ, այլ՝ Ակնալճի տարածքը։ Նախաքննությունը պետք է շահագրգռված լիներ բացահայտել մասնամասները՝ ում կողմից, ինչպես են տեղադրվել այնտեղ»։ Պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ փաստաբանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ մանրամասներից կարող են խոսել դատարանում։ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է դատավարությունը։

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ