«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵԽ-ն հաստատել է ԵՄ գազային դիրեկտիվը

ԵԽ-ն հաստատել է ԵՄ գազային դիրեկտիվը
05.04.2019 | 00:14

Եվրախորհրդարանը հաստատել է ուղղումների նախագիծը Եվրամիության Գազի դիրեկտիվում, որը Բրյուսելին թույլ կտա ընդլայնել ծովային գազատարների, «Հյուսիսային հոսք -2»-ի վերահսկողության հնարավորությունները: Եվրախորհրդարանի լիագումար նիստում եվրապատգամավորները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են հօգուտ փաստաթղթի:

«Այսօր մենք ավարտում ենք ԵՄ գազի շուկայում արտաքին մենատիրությունների ժամանակաշրջանը, որն սպառողներին տարիներով ստիպում էր շատ ավելի բարձր հաշիվներ վճարել էլեկտրաէներգիայի դիմաց: Դա գերազանց նորություն է մեր քաղաքացիների, արդյունաբերության և Եվրամիությունում մեր ընդհանուր անվտանգության համար», - ասել է նախագծի հեղինակ՝ արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեի ղեկավար լեհ եվրապատգամավոր Եժի Բուզեկը:
Այժմ լրամշակված տեքստը կհանձնվի Եվրամիության խորհրդին՝ վերջնական հաստատման և կիրարկման համար:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ