«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մոգերինի. Բաքվի և Երևանի շփումները Ղարաբաղի հարցի շուրջ առաջխաղացման հույս են ներշնչում

Մոգերինի. Բաքվի և Երևանի շփումները Ղարաբաղի հարցի շուրջ առաջխաղացման հույս են ներշնչում
05.04.2019 | 00:15

ԵՄ-ն կարծում է, որ Բաքվի և Երևանի շփումների զարգացումը որոշակի հույս է ներշնչում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու վերաբերյալ` Բրյուսելում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը դրական էր: Հունվարին փարիզյան համաձայնագրի հետ միասին, որը վերածվեց բարձր մակարդակի շփումների, որը զգալի կրճատեց հրադադարի խախտումները,՝ մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել, և երկու երկրները կկատարեն պարտավորությունները` բանակցություններ կվարեն առանց նախնական պայմանների», - հայտարարել է նա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ