Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: ՊԵԿ-ը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ը արտահանված 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել 2 միլիարդ 45 միլիոն դրամ:
Ձերբակալված Դավիթ Ղազարյանն օրերս տեղեկացրել էր, որ անցած տարվա հուլիսյան ստուգումներից հետո կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը: