«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ամալ Քլունին՝ մամուլի ազատության հարցերով հատուկ բանագնաց

Ամալ Քլունին՝ մամուլի ազատության հարցերով հատուկ բանագնաց
06.04.2019 | 02:05

Բրիտանուհի անվանի իրավապաշտպան Ամալ Քլունին այսօր ասել է, որ լրագրողների հետապնդումները մարդու իրավունքների ոտնահարման ամենաբիրտ օրինակներից են: Քլունին եկլույթ է ունեցել «Մեծ յոթնյակի» արտաքին գործոց նախարարների Ֆրանսիայում գումարված ժողովի շրջանակներում: Նա ասել է, թե մեծ թվով լրագրողներ սպանվում են ոչ թե զինված հակամարտությունների գոտիներում իրենց աշխատանքը կատարելու ընթացքում, այլ թիրախ են դառնում, քանի որ տեղեկատվություն են տարածում:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը Ամալ Քլունիին նշանակել է մամուլի ազատության հարցերով հատուկ բանագնաց և լրագրողներին իրավական աջակցություն տրամադրող փորձագետների հատուկ խմբի ղեկավար:
Ամալ Քլունին որպես փաստաբան ժամանակին ներկայացրել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշնկոյի շահերը: Ամալ Քլունին աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ