«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Այսօր՝ անձրևներ և ամպրոպներ, ապրիլի 7-10-ը՝ առանց տեղումների եղանակ

Այսօր՝ անձրևներ և ամպրոպներ, ապրիլի 7-10-ը՝ առանց տեղումների եղանակ
06.04.2019 | 14:31

Այսօր Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, վաղը ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հայաստանի տարածքում դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» հատվածում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ