«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է

Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է
06.04.2019 | 23:03

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս գործով ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 միլիոն դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։


Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ։ Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը համաձայնության է եկել կապալառու ընկերության աշխատակիցների, ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ և 2016-ի սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել ճանապարհահատվածի մի մասում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր։
Փաստաթղթում նշվել է, որ փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմել է 1 միլիարդ դրամ։ Ծրագրի իրականացման համար ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ