Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին ժամանել է Թեհրան: Պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Իրան: Իրաքի վարչապետը երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ: Բանակցությունների օրակարգում Իրաք-Իրան երկկողմ հարաբերություններն են ու տարածաշրջանային խնդիրները: