ՀՀ ԱԳՆ արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների հանդիպումը, որին, հնարավոր է, ներկա լինեն նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես արդեն իսկ նշել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և մենք, ինչպես և եղել է միշտ, հանդիպման տեղի և վայրի մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով: Հանդիպման առումով հնարավոր է ցանկացած ձևաչափ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում»` ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։