Եգիպտոսի հարավում՝ Զոհար գավառում, Պտղոմեոսի դարաշրջանի (IV-I դարեր մ.թ.ա.) գերեզման է հայտնաբերվել՝ լավ պահպանված պատի պատկերներով և կենդանիների մումիաներով` հաղորդում է Եգիպտոսի Հնէաբանության նախարարությունը: Եգիպտոսի Հնէաբանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրի խոսքերով՝ այս գերեզմանը տարածքի ամենազարմանալի հայտնագործություններից է: Դամբարանի ներսում աստվածների պատկերների գույները չեն խունացել անգամ 2000 տարի անց:
Դամբարանը խորանում է գետնի տակ և բազմաթիվ ներքին տարածքներ ունի:
Գիտնականները ենթադրում են, որ պատկանել է Տուտու անունով բարձաստիճան պաշտոնյային: Նրա մումիան, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել է դամբարանում: Դամբարանում 2 սարկոֆագ կա: Երկրորդը, հավանաբար, պատկանում էր պաշտոնյայի կնոջը, սակայն դատարկ է: Դամբարանում հայտնաբերվել է կենդանիների մումիաների աննախադեպ հավաքածու` մկների, կատուների և բազերների ավելի քան 50 մումիա: