Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն կցուցաբերեն հեղեղումներից տուժած Իրանին` ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հեղեղումների հետևանքով Իրանում 70 մարդ է զոհվել, վնասվել են 1․9 հազար քաղաքներ և գյուղեր։ «Շատ լուրջ վնաս են կրել բազմաթիվ նահանգների գյուղաարդյունաբերական համալիրներ, ենթակառուցվածքներ և բնակելի տներ։ Նշված պայմաններում՝ իրանական կողմի դիմելու հետ կապված, Ռուսաստանի ԱԻՆ-ի ուժերի՝ Հայաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման գծով 4 հազար միավոր նյութական միջոցներ (ծածկոցներ, վրաններ և այլ անհրաժեշտ պարագաներ) ուղարկելու որոշում են կայացրել՝ ՌԴ միջոցների հաշվին»,-ասվում է հաղորդագրությունում։