ԵԿՄ հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարի օրակարգում ԵԿՄ նախագահի ընտրության հարցն է։ Համագումարին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
1993-ին ստեղծված միությունը 1999-ից ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա վերընտրվել էր չորս անգամ: Երկրապահ կամավորական միությունը 2018-ի հունիսի 24-ի վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, կասեցվեց նաև ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը: