«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սասուն Միքայելյանի ելույթը ԵԿՄ համագումարում

Սասուն Միքայելյանի ելույթը ԵԿՄ համագումարում
07.04.2019 | 15:49

Մենք այսօր այստեղ ենք մեր սխալներն ուղղելու, ԵԿՄ-ն պարտավոր է վերադառնալ իր ակունքներին` ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում ասաց ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ելույթի սկզբում Սասուն Միքայելյանը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի և նահատակված մարտական ընկերների հիշատակը: Նրա խոսքով՝ ԵԿՄ ստեղծումն իր հիմքում ունեցել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովել միասնականությունը ռազմի դաշտում, միավորել բոլոր կամավորական ջոկատներին մեկ միասնական գաղափարի շուրջ: Սակայն, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում, ըստ նրա՝ օրվա իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ:


«Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին և վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում: Դա է այսօրվա մեր հրամայականը, դա է մեր սուրբ պարտականությունը մեր նահատակված ընկերների առաջ, դա է ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ