«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ

Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ
07.04.2019 | 15:24

ՔՊ կուսակցության վարչության ղեկավար, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը ԵԿՄ հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։

«Ես չեմ կարող միաժամանակ երկու տեղ լինել՝ և ՔՊ կուսակցության վարչության անդամ, և ԵԿՄ նախագահ։ ՔՊ կանոնադրությամբ նախագահը գործում է առավելագույնը երկու տարի, իմ ժամկետը լրացել է, մայիսին ՔՊ համագումար է հրավիրվելու և այդ ժամանակ ես իմ լիազորությունը վայր կդնեմ,- համագումարին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը: -Երբևիցե չկասկածեք, որ հանկարծ ինչ-որ հարց լինի, ես ԵԿՄ-ն անեմ կուսակցության կցորդ»։ ԵԿՄ-ն 2018-ի հունիսի 24-ի վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, կասեցվեց նաև ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ