«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պակիստանը ՄԱԿ-ին զգուշացրել է Հնդկաստանի հնարավոր հարձակման մասին

Պակիստանը ՄԱԿ-ին զգուշացրել է Հնդկաստանի հնարավոր հարձակման մասին
07.04.2019 | 15:27

Պակիստանի ԱԳ նախարար Մահմուդ Քուրեշին ասել է, թե հետախուզական վստահելի տեղեկություններով՝ Հնդկաստանը պատրաստվում է այս ամիս հարձակվել Պակիստանի վրա: Նրա խոսքով՝ հարձակումը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-20-ը: Մահմուդ Քուրեշին հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի մշտական 5 անդամներին տեղեկացրել են Հնդկաստանի հնարավոր հարձակման մասին: Միջուկային զենք ունեցող երկու հարևան երկրների միջև իրավիճակը կրկին սրվել էր փետրվարին: Քաշմիրի շրջանում հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ