«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերը Լիբիայից

ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերը Լիբիայից
07.04.2019 | 15:30

ԱՄՆ ռազմական ուժերը, որոնք ներգրավված են դիվանագիտական առաքելությունների պաշտպանության գործում և օգնություն են ցուցաբերում իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում, հեռանում են Լիբիայից` ասվում է Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության մամլո հաղորդագրության մեջ:


Զորքերը դուրս են բերվել՝ երկրում տիրող անվտանգության վատթարացմամբ պայմանավորված: Ամերիկացիներն այս քայլը բնութագրել են «ողջամիտ ռազմական որոշում»: ԱՄՆ զինվորականները նշել են, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին: Աֆրիկայում ծովային ուժերի հրամանատար Թոմաս Վալդհաուզերը երկրում տիրող իրավիճակն անվանել է բարդ և անկանխատեսելի:


ԱՄՆ զինվորականները շարունակում են աջակցել ժողովրդին և Լիբիայի իշխանություններին: Հրամանատարությունը չի հայտնել, թե որքան զորք է տեղափոխվել և ուր են տեղափոխվել:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ