«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը սպառնում է ԱՄՆ-ին

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը սպառնում է ԱՄՆ-ին
08.04.2019 | 13:36

ԱՄՆ զինծառայողները Արևմտյան Ասիայում կկորցնեն անվտանգությունը, եթե ԱՄՆ-ը Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ճանաչի ահաբեկչական կազմակերպություն` ասել է կառույցի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին: «Այդ անմտության պատճառով ամերիկյան բանակն ու անվտանգության ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այլևս չեն ունենա այսօրվա հանգստությունը», - նրա խոսքերն է փոխանցում «Ֆարս» գործակալությունը:


Իրանի խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, թե ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարվի ահաբեկչական կառույց` նշված է Իրանի 290-տեղանոց խորհրդարանի 255 պատգամավորների հայտարարությունում: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համարում է, որ ԱՄՆ-ի մտադրության հետևում կանգնած է Իսրայելը: Թվիթերում նա գրել է, թե այդ քարոզչությունը վաղուց էր արվում, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձգտում է ԱՄՆ-ին քաշել ճահճի մեջ:

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ