«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լիբիայում ռազմական գործողություններով

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լիբիայում ռազմական գործողություններով
08.04.2019 | 13:37

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում տեղի ունեցող ռազմական գործողություններով, և կոչ է անում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին «անհապաղ դադարեցնել» քաղաքի վրա հարձակումը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի երեկոյան ասել է․ «Մենք հստակ հայտարարել ենք, որ դեմ ենք ռազմական հարձակմանը Խալիֆա Հաֆթարի ուժերի կողմից, և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել այդ ռազմական գործողությունները Լիբիայի մայրաքաղաքի դեմ»: Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին զորքին հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլիի վրա: Նրա ստորաբաժանումները ներկայումս փորձում են վերահսկողության տակ վերցնել Լիբիայի մայրաքաղաքի օդանավակայանը:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ