«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է կտրուկ կրճատել հարկերը

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է կտրուկ կրճատել հարկերը
08.04.2019 | 23:24

Ֆրանսիայում սոցիալական լարվածությունը նվազեցնելու լավագույն միջոցը հարկերի հետագա կրճատումն է: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի համոզմամբ, այդ քայլը հնարավորություն կտա խուսափել լայնածավալ բողոքի ակցիաներից, որոնց ականատեսն էր դարձել երկիրը վերջին մի քանի ամիսներին:


«Մենք կրճատել են սոցիալական վճարները, անշարժ գույքի վրա սահմանված հարկերը, կորպորատաիվ հարկերը: Կասկած չկա, որ մենք դա ոչ բավարար ծավալի ենք արել, ոչ այնքան հստակ ու արագ: Վերջին ամիսներին ծավալված համազգային քննարկումը հստակորեն նախանշեց այն ուղին, որով մենք պետք է շարժվենք հետագայում` հարկավոր է կրճատել հարկերը հնարավորինս արագ», - նշել է Ֆրանսիայի վարչապետը:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ