Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ամենահավանական հաղթողը կլինի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թուրքական «Անադոլու» գործակալությանը հարցազրույցում նա ասել է. «Առաջին փուլից հետո Զելենսկին առջևում է: Ինչպես կավարտվի երկրորդ փուլը, որևէ մեկը կանխատեսել չի կարող: Ես, ամեն դեպքում, հակված եմ կարծելու, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Պորոշենկոն»: