Պարոն վարչապետն իր օգնականի միջոցով հայտնեց, որ չի կարող նման միջնորդություն ներկայացնել, այսինքն` անձնական երաշխիք չի կարող տալ, որ «Սպայկայի» տնօրենն ազատ արձակվի` հայտարարեց «Սպայկայի» զարգացման փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կառավարության մոտ ակցիա անող աշխատակիցներին:
«Դա վարչապետի ցանկությունն է, մենք տարբեր հարցեր ենք այսօր հնչեցրել, մենք կարող ենք ամեն օր հավաքվել, մեր բողոքի ցույցն անել: Ես չգիտեմ, թե դա օրենքի տառով ոնց է կարգավորվում, չգիտեմ՝ ինչու մեր խնդրանքին այսպես արձագանքեց, բայց դա իր ցանկությունն է, գուցե կա նման պատճառ: Մենք գործ ունենք երկրի ղեկավարի հետ, պետք է պատասխանատու վերաբերվել ցանկացած որոշման, եթե նույնիսկ այդ որոշումը մեզ չի բավարարում, մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա: