«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալի Լարիջանին Արարատ Միրզոյանին հրավիրել է Իրան

Ալի Լարիջանին Արարատ Միրզոյանին հրավիրել է Իրան
08.04.2019 | 23:36

Ապրիլի 8-ին Աժ նախագահ Արարատ Միրզոյանն Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: Արարատ Միրզոյանին շնորհավորելով Աժ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:


ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա և վստահություն հայտնել, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացում կապրի նաև խորհրդարանական մակարդակում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: Ալի Լարիջանին Աժ նախագահին հրավիրել է Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:

Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ