«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արգենտինյան տանգոյի բացառիկ երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում

Արգենտինյան տանգոյի բացառիկ երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում
09.04.2019 | 11:11

Ապրիլի 12-ին և 18-ին Երևանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը: «Սա «Էնկուենտրոս» խմբի երրորդ այցն է Հայաստան: Արգենտինական երաժշտությունը միշտ էլ գրավել է հայ հանդիսատեսին, որը մեզ ընդունել է մեծ ջերմությամբ: Հուսով ենք, այս անգամ ևս կարժանանանք ջերմ ընդունելության, ինչպես նաև կունենանք Հայաստանը ճանաչելու նոր հնարավորություններ», - ասել է խմբի երաժիշտ Սերխիո Պոլիցցին:

«Էնկուենտրոս» խումբը հիմնադրվել է 40 տարի առաջ՝ տասնյակ երկրներում ներկայացնելով XX և XXI դարերի երաժշտությունը: Լինելով արգենտինացի բազմաթիվ կոմպոզիտորների գործերի առաջին կատարողը՝ Ալիսիա Թերզյանի խումբը նրանց համար ճանապարհ է հարթել դեպի մեծ բեմեր: Այսօր էլ խումբը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ իր արվեստի շուրջ համախմբելով դասական և ժամանակակից երաժշտության, երգարվեստի և պարարվեստի սիրահարներին:


«Հայաստան կատարվելիք այս ճամփորդությունը ևս մի հանդիպման հնարավորություն է մի երկրի հետ, որը նաև ծնողներիս երկիրն է, ու շնորհակալություն ասել Էդուարդո Էռնեկյանին՝ իմ լավ ընկերոջը, մեծ գործարարին ու Արգենտինայում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայտնի մեկենասին: Սա մեզ համար իրոք արտակարգ փորձառություն է լինելու, ու մենք շատ երջանիկ ենք, որ նորից հանդիպելու ենք հայ հանդիսատեսին ու հատկապես՝ մեզ ծանոթ հայ մեծ երաժիշտներին, կատարողներին, կոմպոզիտորներին՝ նրանց հետ նշելով խմբի հիմնադրման 40 - ամյակը», - ասել է Ալիսիա Թերզյանը:


Համերգներին կհնչեն հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի, Անիբալ Տրոյլոյի, ինչպես նաև Ալիսիա Թերզյանի ստեղծագործություններից, կներկայացվեն պարային կատարումներ և երգեր:
Համերգի կազմակերպիչներն են արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանը և նրա ղեկավարած՝ Կոնվերս Բանկ, Karas Wines և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները: Համակազմակերպիչն է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ