«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին

Նիկոլ Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին
09.04.2019 | 13:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթույլատրելի է համարում խոսակցությունները, որ հարկային պարտավորությունները չկատարելու կասկածանքով «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետևանքով ընկերությունը կարող է դադարեցնել գյուղմթերքի մթերումները:

«Ես չեմ կարծում, որ որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել»` ասաց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին: «Ցանկացած ընկերություն էլ կարող է ասել՝ հարկեր եք ուզում մեզնից, ուզում եք, որ հարկ վճարենք կամ մեր չվճարած հարկերը վճարենք, ուրեմն մենք գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք․․․ դա ի՞նչ խոսակցության ձև ա»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ