«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կա՞ ըտենց մարդ

Նիկոլ Փաշինյան. Կա՞ ըտենց մարդ
09.04.2019 | 13:55

Կա՞ ըտենց մարդ, որ մտածում է, թե Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում պետք է լինի, լրագրողներին այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞, կա՞ ըտենց մարդ, որ մտածում է, թե այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի, անկեղծ ասեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «ֆեյքերի» մասին իր հայտարարությունը դիտարկվել է մամուլի վրա ճնշում։


Նա նշեց, որ իրենց սիմվոլով՝ «դուխով» էջը իրենց հանրահավաքի օրը ասում է՝ դանակները վերցրեք, Հանրապետականներին սպանեք։ «Հիմա եթե այդ օրը մի ՀՀԿ-ականի մեկը դանակով քերծեր, մենք կարո՞ղ էինք որևէ մեկին ապացուցել, որ դա մենք չենք կազմակերպել, հա՞։ Ի՞նչ, թողենք անարձագա՞նք: Մեկ-երկու, կարող է էդ բանը տեղի ունենա», - ասաց Նիկոլ Փաինյանը:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ