«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն տվեց Brexit-ի հետաձգումը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն տվեց Brexit-ի հետաձգումը
09.04.2019 | 13:57

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ապրիլի 8-ի երեկոյան վերջնականապես հավանություն տվեց Brexit-ի հետաձգման օրինագծին: Որոշման մասին հայտնի է դարձել, երբ ստորին պալատի պատգամավորները ընդունել են միևնույն օրը Լորդերի պալատի սահմանած փոփոխությունները, որոնց պատճառով փաստաթուղթը կրկին փոխանցվել է ստորին պալատի քննարկմանը։


Օրինագծի հեղինակ, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Իվետ Քուփերը նշել է, որ երկուշաբթի խորհրդարանի երկու պալատներն էլ պատասխանատու են մոտեցել գործին և հստակ ներկայացրել իրենց դիրքորոշումը, որ առանց գործարքի Brexit-ը «ծանր վնաս կհասցներ Մեծ Բրիտանիայի աշխատատեղերին, արտադրությանն ու անվտանգությանը»։ Բացի այդ, նրա խոսքով՝ որոշումն անմիջական աջակցություն է ցուցաբերում վարչապետ Թերեզա Մեյի՝ շաբաթվա ընթացքում Brexit-ի շուրջ գործարքը խորհրդարանի հավանությանն արժանացնելու մտադրությանը։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ