«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. ԲՀԿ-ն պետք է մտածի՝ Զոհրաբյանը համապատասխանու՞մ է իր պաշտոնին

Նիկոլ Փաշինյան. ԲՀԿ-ն պետք է մտածի՝ Զոհրաբյանը համապատասխանու՞մ է իր պաշտոնին
09.04.2019 | 22:03

«Ես որ իրենց [ՀՀԿ] ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրերս ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին հաջորդած աղմուկին։
Վարչապետն ընդգծեց՝ 2015 թվականին «Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը» ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր՝ նրան օժտելով ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։


«Ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ էդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե «էս ի՞նչ է կատարվում» և այլն։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ 2015 թվականին Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունն, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, հիմա հանրապետականների մեջ ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է։ Այն պահին, երբ ՀՀ իշխանությունն էդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն՝ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ես որ իրենց ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է: Էդ ում են եկել ինչի մեջ մեղադրում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ խնդրի շուրջ գրավոր բացատրություն է պահանջել Պետական պահպանության ծառայությունից։


«Ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել է, և էդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Դա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր։ Հիմա բոլորը թող պատասխանեն՝ հանրապետականները, բարգավաճականները, հոգևորականները, պահպանողականները ՝Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է՞, թե՞ մարդ չէ, եկեք սկսենք այս եզրույթից, երկրորդն՝ այն պահվածքը, որը ցուցաբերում է Աժ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը, և այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»։

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ