«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դարիգա Նազարբաևան հունիսի 9-ի նախագահական ընտրություններին չի մասնակցի

Դարիգա Նազարբաևան հունիսի 9-ի նախագահական ընտրություններին չի մասնակցի
09.04.2019 | 22:06

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստր, Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան հունիսի 9-ի արտահերթ նախագահական ընտրություններին չի մասնակցի` հայտնել է նրա խորհրդական Սաուլե Մուստաֆաևան: Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին այսօր հայտարարել է նախագահի պաշտոնակատար Կասիմ Ժոմարտ-Տոկաևը: Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները պնդում են, որ արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո երկրում ստեղծված անորոշ կացությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի պաշտոնակատար Տոկաևի խորհրդական Երլան Կարինը:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ