«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Չեխական արդյունաբերությունը ՀՀ պաշտպանական ոլորտին շատ բան ունի առաջարկելու, այդ թվում՝ ամենաարդիական արտադրատեսակները

Չեխական արդյունաբերությունը ՀՀ պաշտպանական ոլորտին շատ բան ունի առաջարկելու, այդ թվում՝ ամենաարդիական արտադրատեսակները
09.04.2019 | 22:07

Հայաստանի ու Չեխիայի միջև ստորագրվել է ռազմատեխնիակական համագործակցության համաձայնագիր` Չեխիայի ՊՆ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այս երկար սպասված համաձայնագրի ստորագրումից հետո նոր հեռանկարներ են ստեղծվում ռազմատեխնիկական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության ՊՆ նախարար Լյուբոմիր Մետնարը նշեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է. «Այս օրերին մեր օրակարգի կարևոր կետերից մեկն է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակների մշակումն է։ Պետք է նշել, որ վերջին մի քանի տարում երկու երկրներ առևտրի բալանսն աճել է մինչև 300 տոկոսով»,- ասաց Չեխիայի ՊՆ նախարարը։ Նրա խոսքով՝ չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին և կարող են առաջարկվել այդ ոլորտի ամենաարդիական արտադրատեսակները:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ