Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին: Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն է ուղղել դեսպանին նշանակման առիթով` արդյունավոր առաքելություն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի հագործակցությունն ու բարեկամությունը, ինչին կարևոր իր նպաստն է բերում նաև ԱՄՆ հայ համայնքը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր պետերի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին:
Գարեգին Բ Հայրապետը և ԱՄՆ դեսպան Թրեյսին նաև զրուցել են հայ ժողովրդի կյանքում անցյալում և այսօր Հայոց Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելության մասին: