«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին «ահաբեկիչ» է անվանել՝ նրան մեղադրելով «Փաշինյանի դեմ դավադրություն կազմակերպելու» համար

Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին «ահաբեկիչ» է անվանել՝ նրան մեղադրելով «Փաշինյանի դեմ դավադրություն կազմակերպելու» համար
09.04.2019 | 22:10

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլին, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում»:


minval.az-ը նշում է, որ խոսքը Դավիթ Տոնոյանի այն հայտարարության մասին է, որ «հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»: «Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում»,-ասել էր ՀՀ պաշտպանության նախարարը: «Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,-ասել է Վագիֆ Դյարգախլին: Նա հավելել է, թե Հայաստանի ՊՆ նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ