«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վարչապետն իրավունք չունի մաքսային ծառայության աշխատակցին ստիպել աշխատանքից հեռանալու դիմում գրել

Վարչապետն իրավունք չունի մաքսային ծառայության աշխատակցին ստիպել աշխատանքից հեռանալու դիմում գրել
09.04.2019 | 22:11

Վարչապետը մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից հեռացնելու լիազորություն չունի, ոչ էլ իրավունք ունի ստիպել, որպեսզի դիմում գրի աշխատանքից հեռանալու մասին` Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Գրիգորյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կարգադրությանը աշխատակիցներին մեկին աշխատանքից հեռանալու դիմում գրելու վերաբերյալ: Մաքսակետի սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին էր հենած, ինչը վրդովվեցրեց վարչապետին: «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը... ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- ասաց վարչապետն աշխատակցին:


Փաստաբանի խոսքով՝ մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու հիմքերից առաջինը անձնական դիմումն է, որը չպետք է լինի ճնշման հետևանքով: «Դիմում գրել նշանակում է արձանագրել, որ սեփական կամքով ես դուրս գալիս: Ո՞վ իրավունք ունի ստիպել, որ աշխատանքից դուրս գալու դիմում գրի: Եթե օրենքով նախատեսված է, որ այդ խախտման համար պետք հանել աշխատանքից, պիտի հեռացնել, ոչ թե հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել: Եթե ստիպեն ազատական դիմում գրել, իհարկե աշխատողի իրավունքը խախտվում է»,-նշեց փաստաբանը:


Հարցին՝ օրենքը նախատեսում է աշխատանքից հեռացնել դրոշի հետ կապված խնդրով, Վահագն Գրիգորյանը մեկնաբանեց. «Օրենքը ասում է, որ մաքսային ծառայողին կարելի է աշխատանքից ազատել, եթե ինքը խախտում է էթիկայի կաոնոնները միանգամյա կոպիտ կամ տարբեր պարբերաբար խախտումների դեպքում: Հիմա դիտարկենք՝ արդյո՞ք դրոշի հետ կապված դրվագը կարելի է համարել կոպիտ: Միայն մի կետ կա, որը շատ թե քիչ մոտ կարող է լինել այս իրավիճակին, ըստ որի՝ աշխատանքից հեռացնելու համար հիմք կարող է հանդիսանալ մաքսային ծառայողի կողմից թույլ տված որոշակի մեղավոր գործողությունը կամ անգործությունը, որը կոմիտեի ղեկավարին վստահությունը կորցնելու հիմք է տալիս»: Փաստաբանի խոսքով ՝ հարց է տվյալ աշխատակիցը, որի հետ խոսել էր վարչապետը, էթիկայի կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ:


«Այնպես չէ, որ դրոշը անարգված վիճակում էր, գցել էր հատակին: Իմ գնահատմամբ՝ ինքը պարզած էր ինչ-որ տեղ: Ես չեմ տեսնում էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Իսկ եթե դա որպես կոպիտ խախտում չենք դիտարկում, աշխատանքից հեռացնելու համար պետք է, որ դա պարբերաբար արվեր: Առանձին վերցված՝ դա աշխատանքից ազատելու հիմք չի կարող լինել: Աշխատանքից ազատելու համար պետք է՝ առնվազն մինչ այդ պահը այդ աշխատողի նկատմամբ այլ խախտումների հետևանքով տույժեր կիրառած լինեին»,-ասաց փաստաբանը:
Նա ընդգծեց, որ վարչապետը էմոցիոնալ հայտարարություններ է արել , ոչ թե իրավական, և աշխատակիցը կարող է դիմել դատարան՝ անկախ նրանից՝ ի՞նքը աշխատանքից հեռանալու դիմում կգրի, թե՞ իրեն կհեռացնեն: «Դժվար է ասել՝ ինչ զարգացում կլինի՝ կախված նրանից, թե ինչ հետևանք կունենա. գուցե անցնի, գնա, ոչ մեկ էլ ոչինչ չանի: Կարող է վարչապետին այդ դրվագից հետո նստեն, բացատրեն, որ պարոն վարչապետ, դուք իրավունք չունեիք այսպիսի բան պահանջել, մի հատ էլ վերջում ասեիք՝ անձամբ ինձ զեկուցեք, վարչապետն էլ ասի՝ լավ, թեման փակեք: Մի բան է ինձ համար հստակ, որ եթե էտ մարդը դիմումը չգրի ու իրեն հանեն աշխատանքից Էթիկայի կոպիտ խախտման հիմքով, այդ մարդը լուրջ վիճարկելու բան կունենա դատարանում»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ