«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գևորգ Պետրոսյանն՝ «Առինջ մոլում» ստուգումների վերաբերյալ

Գևորգ Պետրոսյանն՝ «Առինջ մոլում» ստուգումների վերաբերյալ
10.04.2019 | 14:16

ԲՀԿ-ն իր գնահատականը կներկայացնի «Առինջ մոլում» ՊԵԿ-ի երեկվանից սկսված ստուգումների վերաբերյալ, երբ ավարտվեն իրավական միջոցառումները` երեկ ասել է խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Մենք մեր գնահատականը կներկայացնենք, եթե իրավական միջոցառումներն ավարտվեն։ Այսինքն՝ էս պահին իրենց հայտարարությամբ իբրև թե ահազանգ կա, ըստ որի, վարձավճարների իրական գները չեն տարբերվում պայմանագրային գներից։ Հիմա իրենք խուզարկություն են իրականացնում փաստաթղթերի, և դրա արդյունքում իրենք կասեն, թե ահազանգն իսկապես հիմնավո՞ր է եղել, թե՞՝ անհիմն, երբ իրենք հնչեցրին իրենց գնահատականը, մենք էլ դրա վերաբերյալ քաղաքական գնահատականով հանդես կգանք», - ասաց Պետրոսյանը։

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ