ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի հետ: Մայիլյանը և Կասպշիկը անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցի արդյունքներին, քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:
Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ: