«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Հակատրանսգենդերային» աղմուկը «Իմ քայլի» դեմ կազմակերպված արշա՞վ էր ԲՀԿ-ի կողմից

«Հակատրանսգենդերային» աղմուկը «Իմ քայլի» դեմ կազմակերպված արշա՞վ էր ԲՀԿ-ի կողմից
10.04.2019 | 14:21

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։ Եվ հենց երեկ «Առինջ մոլում» իրականացվեցին հարկային ստուգումներ, խուզարկություն, որը ԲՀԿ-ն որակեց քաղաքական հետապնդում։


Մինչ այդ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխանելու հարցը։ Ի դեպ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ըստ օրենքի, Զոհրաբյանին կարելի է հեռացնել միայն սեփական դիմումի համաձայն, կամ եթե ԲՀԿ-ն որոշի, որ Դոնթի բանաձևով իրեն հատկացված հանձնաժողովը պետք է մեկ ուրիշը ղեկավարի։ Զոհրաբյանը Փաշինյանի «սև ցուցակում» էր հայտնվել դեռ Երևանի քաղաքապետի ընտրություններին, երբ քննադատում էր նոր իշխանություններին և հակաքարոզչություն իրականացնում Հայկ Մարությանի դեմ»:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ