«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սամվել Հակոբյան. ՊԵԿ-ի հայտարարություններն անհիմն են, ոչ մեկն իրավունք չունի խաղալ «Առինջ մոլի» անվան հետ

Սամվել Հակոբյան. ՊԵԿ-ի հայտարարություններն անհիմն են, ոչ մեկն իրավունք չունի խաղալ «Առինջ մոլի» անվան հետ
10.04.2019 | 14:32

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը քիչ առաջ դուրս եկավ տնօրինության սենյակից և զրուցեց լրագրողների հետ: Նա նշեց, որ ՊԵԿ-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «ՊԵԿ-ը չի կարող այդպիսի հայտարարություն անել, քանի դեռ քննությունը չի ավարտվել: Դրանք անհիմն հայտարարություններ են, ոչ մեկն իրավունք չունի հայտարարություններ անել, քանի քննությունը չի ավարտվել և խաղալ «Առինջ մոլ» անվան հետ»,-ասաց նա և նշեց, որ ՊԵԿ-ը վերցրել է գործնական փաստաթղթերը: «Ինչ ունենք, իրենք տարել են: Հիմա իրենք կտանեն, կհամոզվեն, որ իրենց տեղեկությունները սխալ են, կհրավիրեն, արդեն կզրուցենք»,-ասաց նա և նշեց, առանց փաստաթղթերի հնարավոր չի լինի աշխատել: Ըստ նրա՝ կային փաստաթղթեր, որ իրենց պետք չեն, բայց տարել են, թեև իրենք չեն խոչընդոտում:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ