«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
10.04.2019 | 14:32

Այո, դա պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի» դեմ, այլ ԲՀԿ-ի դեմ` լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ տրանսգենդերի պատմությունը կազմակերպված պրովոկացիա է ընդդեմ «Իմ քայլի»: «Այսօր ես ասում եմ, որ մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները, այդ «ռիչակներն ունի», որ հանձնարարի, 2 ժամում կբացահայտեն, և մենք շատ շնորհակալ կլինենք, և ժողովուրդն էլ ազնիվ կիմանա, թե այդ պրովոկատորներն ովքեր են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ