Անանուն հանդես գալն օգտատիրոջ իրավունքն է` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հստակեցնելով՝ նրանք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվում են, երբ գրառման մեջ կա հանցակազմ, «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը, օրինակ, կալանավորվել է «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով:
ԱԱԾ տնօրենը չի հերքում նման գրառումները ամիսների վաղեմություն ունեն։ Հարցին՝ ինչո՞ւ միայն վարչապետի հրահանգից հետո անդրադարձան խնդրին, Վանեցյանը պատասխանեց. - «Որովհետև դա ծանր աշխատանք է»։
Հարցին՝ հանրությանը հայտնի՞ է էջը վարող անձը, պատասխանեց. - «Չեմ կարող ասել»։