«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրազեկ քաղաքացիների միավորումը պահանջում է քրեական գործ հարուցել տրանսգենդերի հասցեին սպառնալիք հնչեցրած անձի նկատմամբ

Իրազեկ քաղաքացիների միավորումը պահանջում է քրեական գործ հարուցել տրանսգենդերի հասցեին սպառնալիք հնչեցրած անձի նկատմամբ
11.04.2019 | 00:03

Դանիել Իոաննիսյանի ղեկավարած Իրազեկ քաղաքացիների միավորումը դիմել է Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի դեմ բողոքի ցույցի դուրս եկած մասնակիցներից մեկի հայտարարության հիման վրա: Նա սպանության սպառնալիքի հայտարարություն է արել՝ տեսախցիկների առջև ցույց տալով դանակը: Իոաննիսյանը նաև նշեց, որ քրեական գործ հարուցելու հիմքերը կան՝ ապօրինի զենք կրելու և սպանության սպառնալիքի հոդվածներով. «Ակնհայտ է, որ այդ անձը սպառնում է սպանություն գործել, նաև դանակն է հանում՝ ցույց տալու, որ սպառնալիքը իրական է: Ակնկալում ենք, որ երկու հոդվածներով էլ քրեական գործ կհարուցվի և այդ անձը պատասխանատվության կկանչվի»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ