Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը պահանջում է անվավեր համարել Ստամբուլի ընտրությունները: Նա պնդում է, որ օրենքի համաձայն ընտրական քվեատուփերի հետ պետք է գործ ունենան միայն պետական չինովնիկները, սակայն Ստամբուլի մի շարք ընտրատեղամասերում այդ կարգը խախտվել է: Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվել են մարտի 31-ին: Մեծ քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Էրդողանի ԱԶԿ-ն պարտություն է կրել: