Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելով Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրին և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարկիսյանին՝ նշել է, որ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծ հայի հիշատակին: Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի մշակած նախագծին և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ: