«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ընտրություններից հետո Ստամբուլում կրքերը չեն հանդարտվում

Ընտրություններից հետո Ստամբուլում կրքերը չեն հանդարտվում
11.04.2019 | 12:37

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում:
Ստամբուլում իշխանությունն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը տված ԱԶԿ-ն չի հաշտվում պարտության հետ: Մի քանի վարչական շրջաններում ձայների վերահաշվարկը շարունակվում է, ընդդիմության թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն 0,25 տոկոսով, այն է՝15000 ձայնով, առայժ հաղթում է նախկին վարչապետ, մեջլիսի նախկին խոսնակ Բինալի Յիլդիրիմին: ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքները, ԱԶԿ-ն օրակարգ է բերել նոր ընտրություններ անցկացնելու հարցը: ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, թե մտադիր են օգտվել իրենց իրավունքից և գնալ արտակարգ բողոքարկման ճանապարհով:


Ստամբուլում ընտրությունները կրկնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև նախագահ Թայիփ Էրդողանը: Նա ասել է, թե Թուրքիայի ամենամեծ քաղաքում ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել՝ հաշվի առնելով ի հայտ եկած զանգվածային ընտրախախտումները: «Եթե Ստամբուլի պես 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը ընդամենը 30 հազար է, իսկ բողոքարկումներից հետո այդ ցուցանիշը նվազում է մինչև 13 հազար, մենք պետք է շարունակենք պայքարել: Պետք է ցրենք բոլոր կասկածները: Եթե անկեղծ լինեն, այս գործընթացը կարող է հանգեցնել ընտրությունների արդյունքների չեղարկմանը», - ասել է Էրդողանը:


Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հակադարձում է՝ ԿԸՀ-ն անհապաղ պետք է ճանաչի իր թեկնածուի հաղթանակը:
«Հանձնաժողովն իր որոշմամբ կա՛մ Թուրքիային դեպի լույս կտանի, կա՛մ դեպի քաոս: Մենք լույսի, միասնության, խաղաղության, ժողովրդավարության և օրենքի գերակայության կողմնակից ենք», - հայտարարել է ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ստամբուլում հաղթած ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ևս ԿԸՀ-ին կոչ է արել արդար որոշում կայացնել՝ հայտարարելով, թե այդ վճռից է կախված գալիք սերունդների ապագան:

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ