«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵԽԽՎ երեկվա նիստը մեկնարկեց վրացական երգով

ԵԽԽՎ երեկվա նիստը մեկնարկեց վրացական երգով
11.04.2019 | 12:39

ԵԽԽՎ երեկվա նիստը մեկնարկեց վրացական բազմաձայն, ժողովրդական երգով ու վարչապետ Մամուկա Բախատձեի ելույթով: 20 տարի առաջ այս օրերին Վրաստանը միացավ Եվրոպայի խորհրդին։ Հոբելյանական ելույթում վարչապետը պնդեց՝ այս ընթացքում Վրաստանում շատ բան է բարեփոխվել, մեկ բան մնացել է անփոփոխ՝ ինչպես և այն ժամանակ, այսօր էլ, Վրաստանն ապագան եվրոպական ընտանիքում է տեսնում: «Հենց նոր մենք լսում էինք վրացական մի հրաշալի երգ, որտեղ տարբեր ձայները միախառնվում, դառնում են մեկ ամբողջություն՝ լրացնելով ու հարստացնելով, զարգացնելով ու առաջ տանելով միմյանց: Սա շատ վառ արտահայտում է վրացիների ազգային ինքնությունը, և շատ խորհրդանշական է, որ մենք այդ երգն ենք լսում այսօր, երբ տոնում ենք Եվրախորհրդի հիմնադրման 70-ամյակն ու այդ կառույցին Վրաստանի անդամակցության քսաներորդ տարին», - ասաց Վրաստանի վարչապետը: Շնորհակալություն հայտնելով Եվրախորհրդին ու եվրոպական մյուս կառույցներին Վրաստանի ժողովրդավարացմանն աջակցելու համար՝ Մամուկա Բախտաձեն նշեց՝ Թբիլիսին հավակնում է դառնալ օրինակելի մոդել տարածաշրջանի մյուս երկրների համար: «Այսօր մեր երկիրը վերելք է ապրում», - հայտարարեց վարչապետը՝ մանրամասնելով՝ տևական ժամանակ անց, ի վերջո, Վրաստանին հաջողվել է նոր Սահմանադրություն ընդունել, որտեղ իշխանության բոլոր ճյուղերն արդարացիորեն հակակշռում են միմյանց, և դրանով իսկ ժողովրդավարական առաջընթացը դարձնում անշրջելի:


«Վերջին փոփոխությունների արդյունքում մեր խորհրդարանը դարձել է առավել ուժեղ, քան երբևէ, և այդ լույսի ներքո մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է հաշվետու լինել մեր ժողովրդի առջև: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը տեղյակ լինի մեր ամենօրյա նախաձեռնությունների ու բարեփոխումների մասին, և հաստատակամ ենք շարունակել աշխատանքը զարգացումների ու թափանցիկ կառավարման ուղղությամբ», - ասել է Մամուկա Բախտաձեն:
Մեկ ժամ շարունակված ելույթում Վրաստանի վարչապետը խոսեց նաև մարտահրավերների մասին, առաջին հերթին նշելով Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացիան: Դատապարտելով Ռուսաստանի գործողությունները՝ Բախտաձեն եվրոպական ամբիոնից դիմեց այդ շրջանների բնակիչներին. «Մեր հաջողությունները նաև ձերն են, մենք մեր ապագան միայն ձեզ հետ ենք տեսնում՝ խաղաղ ու բարգավաճ Վրաստանում»: Բախտաձեն հիշեցրեց՝ 20 տարի առաջ, երբ իր երկիրը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Զուրաբ Ժվանիան հայտարարել էր՝ «ես վրացի եմ, և ուրեմն՝ եվրոպացի»:


«Խորհրդանշանակորեն մենք ենք այս տարի ստանձնում Եվրոպայի խորհրդի նախագահությունն, առաջնորդում մի կազմակերպություն, որը մեր ճանապարհի առանցքային աջակիցներից մեկն է եղել: Եվ հիմա մեր հերթն է ընդունել այդ ջահն ու փոխանցել հաջորդ սերունդներին», - ասաց Վրաստանի վարչապետը:
Բուռն ծափողջյուններից հետո հնչեցին հարցեր, ընդ որում՝ բավական սուր. եվրոպացի պատգամավորները հետաքրքրվում էին՝ պատրա՞ստ է Թբիլիսին երաշխավորել, որ ապագայում չեն կրկնվելու նախորդ նախագահական ընտրություններում տեղ գտած թերությունները, ի՞նչ քայլեր են արվում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու, դատական համակարգը կատարելագործելու համար: Պատգամավորներից մեկն էլ ճշտեց՝ մինչ օրս քանի՞ անգամ է Ադրբեջանում Վրաստանի դեսպանն այցելել Ադրբեջանի իշխող վարչակազմի ընդդիմախոս, լրագրող Աֆղան Մուխթարիլիին, ում Բաքվի հատուկ ծառայութունները, մինչ այժմ անհայտ հանգամանքներում, 2017-ին Թբիլիսիից առևանգել ու ադրբեջանական կալանավայր էին տեղափոխել: Բախտաձեն, ի պատասխան, հղում արեց այս գործով շարունակվող քննությանն ու պնդեց՝ քանի դեռ այն չի ավարտվել, չի կարող հարցին պատասխանել:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ